Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Ինչպես սպիտակեցնել ծնկներն ու արմունկները. 168.am

Ինչպես սպիտակեցնել ծնկներն ու արմունկները. 168.am

Ծնկների ու արմունկների հատվածում մաշկը հաճախ է սևանում։ Այս հատվածում մաշկն ավելի բարակ է. մելանին պիգմենտի անհավասար բաշխումը կարող է հանգեցնել նրան, որ մաշկի որոշ հատվածներ ավելի մուգ լինեն, քան մյուսները։ Fithacker.ru-ն գրում է, որ մարմնի այդ հատվածում մաշկը կարող է կոպիտ ու չոր լինել նաև այն պատճառով, որ արյան շրջանառությունն այդ հատվածում ավելի դանդաղ է, ինչպես նաև առկա չեն ճարպագեղձեր։ Արմունկների հատվածում մաշկը կարող է մգանալ բազմաթիվ պատճառներով, այդ թվում.

  • գենետիկա,
  • չոր մաշկ,
  • արևի ազդեցություն,
  • որոշ դեղերի ընդունում,
  • շերտազատման բացակայություն,
  • կեղտի և մահացած մաշկի կուտակում,
  • ճարպակալում,
  • հորմոնալ անհավասարակշռություն,
  • հաճախակի շփում հագուստի հետ և մաշկի հարում։


Տան պայմաններում պատրաստված միջոցների օգնությամբ հեշտությամբ կարող եք ազատվել մարմնի այս հատվածում մաշկի մգացումից։ 3 օրվա ընթացքում կարող եք նկատելիորեն բացացնել մաշկի գույնը։ Առաջին քայլը շերտազատումն է, երկրորդը՝ բացացնող դիմակը, երրորդը՝ մաշկը խոնավացումը։

Առաջին քայլ. հարկավոր է 2 գդալ կիտրոնի հյութ և 1 գդալ շաքար։ Խառնեք երկու բաղադրիչները, քսեք մաշկին թողեք 5 րոպե։ Մաքրեք սրբիչով։

Երկրորդ քայլ. հարկավոր է 2 գդալ սանդալի ծառի փոշի, 1 գդալ մեղր, 2 գդալ տոմատ։ Բոլոր բաղադրիչները խառնեք, հաստ շերտով քսեք մաշկին, թողեք չորանա։ Մատներով 5 րոպեի ընթացքում մերսեք մաշկը՝ շրջանաձև շարժումներով։

Երրորդ քայլ. հարկավոր է կոկոսի յուղ, հալվեի գել։ 1 գդալ կոկոսի յուղը խառնեք 1 գդալ հալվեի հետ։ Մաշկին քսեք ամեն օր՝ քնելուց առաջ։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ